€ 15 մլն-ի վարկային պայմանագիր՝ ԿԲ և KfW զարգացման բանկի միջև![]() 19 դեկտեմբերի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է € 15 մլն արժողությամբ «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիրը: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական նախագծերի վարկավորմանը` նոր հնարավորություններ ընձեռելով ձեռնարկություններին վերազինվել ավելի էներգաարդյունավետ ու ժամանակակից սարքավորումներով: Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն: Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |