Սվիտալսկի. ԵՄ-ն 20-25%-ով կավելացնի Հայաստանին հատկացումները19 դեկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում: Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքերից մինչև տնտեսության զարգացում, և իրենք, որպես ԵՄ, առաջնահերթ են համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում, հայտնում է Panorama.am-ը: Եվրոպացի պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված նոր համաձայնագիրը կօգնի ընդլայնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը։ «Այս համաձայնագիրը կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանը առաջին պետությունն է արևելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ-ի հետ՝ նոր տեսակի փաստաթուղթ ստորագրելով, ինչը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին», - շեշտել է դեսպանը: Նույն նիստում Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Այժմ համաձայնագիրը պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն |