Զեկույց. 4 տարում ՌԴ-ն բարեկամական երկիր համարող հայաստանցիների թիվը նվազել է 20%-ով

Զեկույց. 4 տարում ՌԴ-ն բարեկամական երկիր համարող հայաստանցիների թիվը նվազել է 20%-ով

PanARMENIAN.Net - 2017-ին հայաստանցիների 64%-ը համարել է Ռուսաստանը ՀՀ-ի ամենաբարեկամական երկիր, 2015-ին այդպես է կարծել 74%-ը, իսկ 2013-ին՝ 84%-ը: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցի համաձայն՝ հայաստանցիների 54%-ը և վրաստանցիների 36%-ն իրենց երկրների քաղաքական և տնտեսական զարգացման հեռանկարը կապում են հավասարապես ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ սերտ հարաբերություներ ունենալու հետ:

Կենտրոնը տարածաշրջանում ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ հարցում է իրականացվել հայաստանյան՝ 1648 և վրաստանյան՝ 2379 տնային տնտեսություններում:

Երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից հավասարապես ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ ունենալուն կողմ են արտահայտվել Հայաստանում հարցվածների 50%-ը, իսկ Վրաստանում՝ 34%-ը: Հայաստանցիների 27%-ը ապավինում է միայն ՀԱՊԿ-ին, վրաստանցիների նույնքան մասը՝ միայն ՆԱՏՕ-ին:

Գործազրկությունն ու աղքատությունը շարունակում են մնալ հանրությանն առավել հուզող հիմնահարցերը թե Հայաստանում, և թե Վրաստանում. գործազրկությունը կարևորագույն խնդիր են համարել Հայաստանում հարցվածների 36%-ը, Վրաստանում՝ 56 %-ը, իսկ աղքատությունը համապատասխանաբար 17%-ը և 14 %-ը:

Հանրային հաստատությունների նկատմամբ վստահության տեսանկյունից շահեկանորեն առանձնանում են բանակն ու եկեղեցին. բանակին լիովին և ավելի շուտ վստահում է Հայաստանում հարցվածների 77%-ը, իսկ Վրաստանում՝ 75%-ը:

63%-ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին: Միաժամանակ, 77 %-ը նշել է, որ այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---