Ֆեդերացիա. Խթանիչների պատճառով վրացի ծանրորդը զրկվել է բրոնզից, այն կտրվի Մկրտիչ Մկրտչյանին![]() 19 դեկտեմբերի 2017 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ալբանիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 105 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր վրացի ծանրորդը խթանիչներ օգտագործելու պատճառով զրկվել է մեդալից. այն կտրվի հայ ծանրորդ Մկրտիչ Մկրտչյանին: Այս մասին Հայաստանի ազգային օլիմպեական կոմիտեի փոխանցմամբ, հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նրա խոսքով՝ 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիա շարունակում է կրել պատիժը: Բացի այդ, նրանք պետք է $ 50.000 վճարեն: «Ինձ համար ցավալի է, որ պատիժ կրում են նաև այն ծանրորդները, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արգելված նյութերի հետ: Մենք ստորագրել ենք մի փաստաթուղթ, ըստ որի յուրաքանչյուր մրցումից առաջ բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն: Ես առաջինն եմ ստորագրել, քանի որ վստահ եմ մեր մարզիկների մաքրության վրա»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |