Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 53 մեքենա է բախվել

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 53 մեքենա է բախվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարված ավտոմեքենաները շարված են մոտ 1.5 կմ, ըստ վարորդների, վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած լինելը, մինչդեռ վթարից հետո նոր միայն եկել են ճանշինի աշխատակիցները ու սկսել են ճանապարհին լցնել աղ ու ավազ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

ՃՈ-ն պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---