Մասկը պատահաբար իր հեռախոսահամարն է հրապարակել Twitter-ում20 դեկտեմբերի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատահաբար իր հեռախոսահամարն է հրապարակել Twitter-ում: Այդ մասին հայտնել է Bloomberg-ի թղթակից Էնն Մոֆեթը: «Խոսելու մեկ վայրկյան ունե՞ս: Իմ համարն է 1-800-613-8840»,-ասվում էր հաղորդագրության մեջ, որն իրականում հասցեագրված էր Ջոն Քարմակին: Քարմակը Oculus ընկերության տեխնիկական տնօրենն է: Հեռախոսահամարով թվիթը շատ արագ հեռացվեց, գրում է «Դոժդը»: CNBC հեռուստաալիքը զանգահարել է նշված հեռախոսահամարով: Զանգին ոչ ոք չի պատասխանել, իսկ հետո ինքնապատասխանիչ է միացել՝ հնչել է God of War համակարգչային խաղի երաժշտությունն ու հետևյալ հաղորդագրությունը. «Աստված վկա, ձեզ դա հաջողվեց: Դուք ինչ-որ կերպ հասաք ինձ՝ շնորհավորում եմ, հարգանքներս»: Մասկի հեռախոսահամարը կարող էին տեսնել նրա բոլոր հետևորդները՝ ավելի քան 16,5 մլն մարդ: Bloomberg-ը նշում է, որ Մասկը, հավանաբար, մտադիր էր Քարմակին աշխատանքի հրավիրել իր ընկերություններից մեկում, կամ քննարկել Oculus-ի ինչ-որ համատեղ ծրագրեր: Business Insider-ը Քարմակին լեգենդ է համարում տեսախաղերի ինդուստրիայում: Նա հայտնի է որպես id Software ընկերության հիմնադիրներից մեկը, որը ստեղծել է հայտնի Doom և Quake համակարգչյային խաղերը: Նա աշխատանքի է անցել Oculus-ում 2013-ին: Facebook-ում Bloomberg-ի հարցմանը պատասխանել են, որ Քարմակը մտադիր չէ հեռանալ ընկերությունից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա |