Մխիթարյանը The Guardian-ի և Sky Sports-ի թոփ 100-ում՝ 3 տարվա վատագույն ցուցանիշով20 դեկտեմբերի 2017 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017-ին ընդգրկվել է 100 լավագույն ֆուտբոլիստների միանգամից երկու ցանկում, որոնք կազմել են բրիտանական The Guardian-ը և Sky Sports-ը: The Guardian-ի աղյուսակում Մխիթարյանն անցնող տարում 92-րդ տեղն է զբաղեցրել, մինչդեռ 2016-ին 57-րդն էր, իսկ 2015-ին՝ 77-րդը: Աղյուսակը կազմվում է 63 երկիր ներկայացնող գործող և նախկին ֆուտբոլիստների, մարզիչների, փորձագետների քվեարկությանը հիման վրա: Sky Sports-ի վարկանիշում 28-ամյա հայ ֆուտբոլիստը նույնպես նահանջ է գրանցել. 2017-ին նա զբաղեցրել է 53-րդ տեղը, 2016-ին՝ 38-րդ, իսկ 2015-ին 17-րդ: «ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: Պորտուգալացի մարզիչը հաստատել է նաև, որ Մխիթարյանը չի մնալու ՄՅՈւ կազմում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |