Daily Mail. ՄՅՈւ-ն առնվազն $47 մլն կպահանջի Մխիթարյանի համար

Daily Mail. ՄՅՈւ-ն առնվազն $47 մլն կպահանջի Մխիթարյանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ իտալական «Ինտեր» ակումբի հետաքրքրվածության ֆոնին անգլիական ՄՅՈւ-ն հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստին մտադիր է վաճառել առնվազն 47 մլն դոլարով:

«Միլանի «Ինտերը» հայտարարել է, որ հետաքրքրված է Մխիթարյանին ձեռք բերելու հեռանկարով, սակայն հայ ֆուտբոլիստի համար 47 մլն դոլար պահանջելու ՄՅՈւ մտադրությունը կարող է ձախողել հունվարյան գործարքի պլանները»,-գրում է բրիտանական Daily Mail-ը:

Պարբերականը նաև հիշեցրել է, որ Մխիթարյանը ՄՅՈւ վառ անհատականություններից է, սակայն տարաձայնություններ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ըստ անգլիական ԶԼՄ-ների, Մխիթարյանը տարաձայնություններ ունի ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը:

Ավելի վաղ The Independent-ը գրել էր, որ«Բորուսիան» ուզում է վերադարձնել Մխիթարյանին:

Corriere dello Sport-ն իր հերթին հայտնել էր, որ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»:

Պարբերականի փոխանցմամբ, «Ինտերն» անում է ամեն ինչ՝ Մխիթարյանի տեղափոխության համար: Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 28-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---