«Չելսիի» պաշտպան Լուիսն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»![]() 20 դեկտեմբերի 2017 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դավիթ Լուիսն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային» առաջիկա տրանսֆերային պատուհանում: Ըստ Sport.es-ի, բրազիլացին մեկնել է Կատալոնիա վնասվածքը բուժելու պատրվակով, սակայն, այցելել է «Բարսելոնայի» գրասենյակ: Պաշտպանն իր ծառայություններն է առաջարկել ակումբին, սակայն «Բարսելոնան» հազիվ թե գործարք կնքի նրա հետ Լուիսի բարձր տրանսֆերային արժեքի և աշխատավարձի պատճառով, գրում է Eurosport-ը: Transfermarkt-ը Լուիսին 30 մլն եվրո է գնահատում: Պաշտպանը կորցրեց իր տեղը «Չելսիում» Անտոնիո Կոնտեի հետ վիճաբանությունից հետո: 2017/18 խաղաշրջանում 30-ամյա բրազիլացին 2 գոլի հեղինակ է դարձել 13 խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |