Get Contact-ի «շնորհիվ» հնարավոր կլինի հազարավոր հայերի անձնական տվյալներ գնել

Get Contact-ի «շնորհիվ» հնարավոր կլինի հազարավոր հայերի անձնական տվյալներ գնել

PanARMENIAN.Net - App Annie հավելվածների վերլուծության գործիքի համաձայն՝ Get Contact բջջային հավելվածը 2017-ի դեկտեմբերի 10-ից հայաստանցի օգտատերերի կողմից ամենից շատ ներբեռնված հավելվածներից է: Այն կարող է արտահոսքի սպառնալիքի տակ դնել հազարավոր կոնտակտային և անձնական այլ տվյալներ, վաճառել դրանք երրորդ կողմին:

Հավելվածի միջոցով կարելի է մուտքագրել ցանկացած հեռախոսահամար և իմանալ, թե ինչ անունով է այն գրանցված տարբեր հեռախոսների կոնտակտային ցանկերում: Համակարգը նախ պահանջում է հասանելիություն օգտատիրոջ բջջային սարքավորման մեջ գրանցված կոնտակտների ամբողջական ցանկին:

Չնայած հավելվածի մասին տեղեկատվության մեջ նշվում է, որ գաղտնիության քաղաքականությունը համապատասխանեցված է Եվրամիության «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի դրույթներին, այնուամենայնիվ համակարգի միջոցով կարելի է հավաքագրել և հրապարակել այլոց կոնտակտային տվյալները՝ առանց նրանց իմացության: Get Contact-ն իրավունք է վերապահում տրամադրել երրորդ կողմին հավաքագրված տվյալները՝ հեռախոսահամարներ, սոցցանցային հաշիվների տվյալներ, լուսանկարներ, էլեկտրոնային հասցեներ, ընդհուպ մինչև հեռախոսազրույցների ձայնագրություններ:

ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է չգրանցվել Get Contact համակարգում:

Գործակալությունը տեղկացնում է, որ Get Contact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչի համար հարկավոր է մտնել այս հղումով (հղումին կարելի է հետևել iOS և Android համակարգերով) և ջնջել այն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---