ՀՀ բնակիչները եռապատկել են բարեգործությանն ուղղվող գումարը![]() 20 դեկտեմբերի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակիչները սկսել են ավելի շատ գումար հատկացնել բարեգործությանը՝ մեկ տարում այդպիսի փոխանցումների ծավալը ընդհանուր առմամբ աճել է 2,8 տոկոսով: Նման եզրակացության են եկել Yandex-Դրամարկղի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով հայաստանցի օգտատերերի փոխանցումների մասին տվյալները: Մեկ հայաստանցին տարվա ընթացքում միջինը 1 առցանց նվիրատվություն է կատարում: Միջին գումարն աճել է 3 անգամ՝ հասնելով 5870 դրամի: Ղազախստանում միջին փոխանցումը 9092 դրամ է, ՌԴ-ում՝ 5935 դրամ, Բելառուսում՝ 4209 դրամ: Yandex-Դրամարկղ-ի միջոցով վճարումներ է ընդունում 75.000 առցանց հարթակ, այդ թվում բարեգործական հիմնադրամները, ինչպիսիք են օրինակ, «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը», «Նվիրիր կյանք», Greenpeace և այլ հիմնադրամները: Հետազոտության մեջ հաշվի են առնվել 2016 դեկտեմբերից 2017-ի դեկտեմբեր արված դրամական փոխանցումները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |