Ադրբեջանը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը![]() 20 դեկտեմբերի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը մի քանի տարի առաջ ֆինանսավորում էր Մադրիդի «Ատլետիկոն», կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը As-ի վրա հղումով: Նշվում է, որ Ադրբեջանը, որը լինելու է կազմակերպության գլխավոր հովանավորն առաջիկա 5 տարիներին, պայմանագիրը կնքելու դեպքում պետք է 50 մլն դոլար վճարի իսպանացիներին: Սակայն քաղաքական իրադարձություններն ու ԱԱ-ին հավաքականների մեծ մասի, այդ թվում Իսպանիայի հավաքականի, մասնակցության և ՌԴ մեկնելու քննարկումը, հարցականի տակ է դրել պայմանագրի կնքումը: Դա որոշակի անհանգստություն է առաջացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նույնիսկ հետաձգվել է ֆեդերացիայի մարքեթինգային տնօրեն Վիսենտե Կասադոյի և սպորտային տնօրեն Ֆերնանդո Իերոյի այցը Բաքու: Այժմ ֆեդերացիան սպասում է, որ ՖԻՖԱ-ն հաստատի ԱԱ-2018-ի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը: Եթե պայմանագիրը կնքվի, այն ամենաթանկը կդառնա ֆեդերացիայի պատմության մեջ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |