ՀՀ-ն ՄԱԿ-ում Ղրիմի հարցում սատարել է Ռուսաստանին20 դեկտեմբերի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է քվերակել Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացված բանաձևին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում: Այդ մասին ասվում է ՄԱԿ հաղորդագրության մեջ: Ուկրաինան «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ղրիմի Ինքնավար Մարզում և Սևաստոպոլ քաղաքում» բանաձևը ներկայացրել էր 30 երկրի հետ համահեղինակությամբ: Փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Բանաձևին կողմ է քվեարկել 70 պետություն, դեմ՝ 26: Դեմ քվեարկողների թվում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և ՀԱՀ-ը: Ձեռնպահ է մնացել 76 պետություն: Բանաձևի տեքստում Ռուսաստանը կոչված է «օկուպացնող տերություն», իսկ Ղրիմը՝ «ժամանակավորապես օկուպացված» տարածք: Ղրիմի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քվեարկությանն է դրվում արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2016-ի դեկտեմբերին բանաձևին կողմ էր քվեարկել 70 պետություն, դեմ՝ 26-ը, այդ թվում նաև Հայաստանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |