Աշոտյան. Վտանգավոր կլինի, եթե Ալիևին թույլ տան ԼՂ խնդիրը որպես կրոնական ներկայացնել![]() 20 դեկտեմբերի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում։ «Պատկերացրեք, թե որքան վտանգավոր կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով ահաբեկչական Իսլամական պետության վերելքը: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիևին և թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Աշոտյանն ընդգծել է, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, որոնք պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները, մասնավորապես, մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը։ «Այս ստատուս քվոն Արցախի ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել, օրինակ ԵՄ ֆինանսավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս+» ծրագրից», - ընդգծել է նա։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանն ունեցած ելույթում ասել էր, որ Արևելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են՝ Արցախիհարցը նման չէ ոչ մեկին: Նա հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |