Այսօր Հայաստանի խորհրդարանը ընդունել է փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը28 փետրվարի 2008 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի կայացած նիստին ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը: «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, այն դեպքում, եթե փոխխոսնակի հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում փոխխոսնակը չի փոխում իր որոշումը, ապա դիմումն ընդունվում է»,- ասել է հայկական խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ Հովհաննիսյանը կշարունակի նույն ոգով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը փետրվարի 22-ին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից հեռանալու մտադրության մասին, իսկ փետրվարի 25-ին նա պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահի նախկին թեկնածու, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հիմնավորել է իր հրաժարականը Հայաստանի նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումներով: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ նա մասնակցել է նախընտրական պայքարում բացառապես քաղաքական միջոցներով, հիմնվելով գաղափարախոսական, բարոյական արժեքների վրա կառուցողական քաղաքական երկխոսության շրջանակներում մրցունակության պահպանման համար: Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախընտրական պայքարում նա փորձել է ցուցադրել ելքը ընտրություններից ընտրություններ կրկնող իրադրությունից, սակայն դա նրան չի հաջողվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |