Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով![]() 20 դեկտեմբերի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի առինջ 11 ամսում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,3%-ով: Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 14,4%-ով ավելացել է նաև առևտրի շրջանառությունը՝ կազմելով 2,272 տրիլիոն դրամ: 2017-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,3%-ով` կազմելով 1,491 տրիլիոն դրամ: Նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 2,6%-ով աճել է միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով189.631 դրամ: Հայաստանի արտահանման ծավալները 2017-ի առաջին 11 ամսում գերազանցել են $2 մլրդ-ը՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,5%-ով: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ արտահանման 30%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 26,8%-ը միայն ՌԴ-ին: Արտահանման 24,1%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին: Հայաստանից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |