Փայլան. Թուրքիայից մահափորձեր են պատրաստում Եվրոպայում հայերի և ալևիների դեմ21 դեկտեմբերի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների կյանքին վտանգ է սպառնում: Ըստ թուրքական Gazetekarinca.com լրատվական կայքի՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փայլանը խնդրի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինձ տեղեկություն է հասել այն մասին, որ Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում ապրող հայկական ու ալևիական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայում ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ստիպված երկրից հեռացած լրագրողների, գրողների, գիտնականների ու հասարակական գործիչների դեմ մահափորձեր են նախապատրաստվում», հայտնում է Ermenihaber-ը: Փայլանը նշել է, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից: «Գործ ունենք Թուրքիայի մութ ուժերի կողմից կազմակերպված հանցավոր խմբերի հետ, որոնք պատրաստվում են զինված հարձակումներ կատարել»,- նշել է Փայլանը: Հայ պատգամավորը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել հայտնի անձանց դեմ իրականացվելիք գործողությունների մասին, ինչը կարող է մեծ աղմուկի պատճառ դառնալ: Փայլանը նշել է, որ եվրոպական անվտանգության ծառայությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկել այս տեղեկությունների հիման վրա: «Ես արդեն կառավարությանը և համապատասխան մարմիններին զգուշացրել եմ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար եվրոպական կառույցների հետ կապ հաստատելու համար: Վերջում ԺԴԿ-ական պատգամավորը ծագումով Թուրքիայից, բայց Եվրոպայում բնակվող քաղաքացիներին զգուշության, իսկ Թուրքիայի համապատասխան կառույցներին վերջինների անվտանգության հարցում պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |