Թրամփը սպառնում է զրկել ֆինանսական աջակցությունից Երուսաղեմի հարցում հակադրվող երկրներին![]() 21 դեկտեմբերի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զրկել ֆինանսական աջակցությունից այն երկրներին, որոնք չեն կիսում ԱՄՆ դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի հարցում: Թրամփը սատարել է ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը «գրի կառնի այն երկրների ցանկը», որոնք կողմ կքվեարկեն ՄԱԿ ԳՎ բանաձևին, որի համաձայն Երուսաղեմի կարգավիճակը կարող է որոշվել միայն ուղիղ պաղեստինա-իսրայելյան բանակցությունների արդյունքում, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ-ն վետո է դրել Երուսաղեմի կարգավիճակի մասին ՄԱԿ բանաձևի վրա, որով մերժվում էր ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը: Եգիպտոսի առաջարկած փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում դեկտեմբերի 18-ին: «Այդ երկրները վերցնում են մեր փողերն ու մեր դեմ են քվեարկում: Նրանք միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ստանում և դեմ են քվեարկում մեզ: Մենք բավականին կտնտեսենք: Մեր համար միևնույն է»,-ասել է Թրամփը: Նիկի Հեյլին նամակներ է հղել ՄԱԿ անդամ 193 երկրից 180-ին՝ ակնարկելով, որ այդպիսին կարող է լինել ԱՄՆ պատասխանը քվեարկությանը: Թրամփը հավանություն է տվել նամակի բովանդակությանը: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելյան հակամարտության անկյունաքարերից է: Իսրայելը Երուսաղեմի արևելյան և արևմտյան մասերը համարում է «անբաժան մայրաքաղաք», իսկ պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |