Ղրիմի բնակիչները որդուն Բիթքոին են անվանել![]() 21 դեկտեմբերի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ղրիմում ամուսնական զույգը նորածին որդուն Բիթքոին է անվանել՝ մեծ տարածում ստացած կրիպտոարժույթի պատվին: Բիթքոին Օելգովիչը ծնվել է 3 կգ քաշով և լիովին առողջ է: Նորածնի հայրը Սիմֆերոպոլի 21-ամյա բնակիչ Օելգը հայտարարել է, որ անվան ընտրությունը պատահական չի եղել: Այդպիսով նա իր երախտագիտությունն է հայտնել բիթքոինին, որին պարտական է իր ֆինանսական հաջողություններով և ամուր ընտանեկան դիրքով, գրում է Finmedia.net-ը: Օլեգն արդեն ընտրել է իր մյուս ապագա երեխաների անունները: Եթե նա դուստր ունենա, կանվանի նրան Դաշա՝ մեկ այլ կրիտոարժույթի՝ Dash-ի պատվին: Իսկ եթե ընտանիքում ևս մեկ տղա ծնվի, ապա նրան կանվանակոչեն բիթքոինը ստեղծող Սատոշիի պատվին: 2014-ին ՌԴ-ում ծնված տղային անցվանել են Լյուցիֆեր, իսկ նրա կրտսեր եղբորը՝ Վոլդեմար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |