Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքաշուկայում վերահսկողությունը կխստացվի

Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքաշուկայում վերահսկողությունը կխստացվի

PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողությունը կխստացվի: Կառավարության նիստում այդպիսի հանձնարարական է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Դա, ըստ նրա, իր մեջ պարունակում է ապրանքների անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր, հայտնում է Panorama.am-ը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար:

Ավելի վաղ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, որ Շուկայում մի քանի ապրանքատեսակի թանկացումը հիմնավորված է։ Կարագի շուկային անդրադառնալով՝ Շաբոյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերից կարագի գինը պարբերաբար բարձրանում էր և 2480 դրամից հասավ 4500 դրամի, այսինքն՝ մոտ 80%-ով թանկացում է եղել, ինչը պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---