Գորիսը քաղաքի մուտքը զարդարող նոր խորհրդանիշ և դիտակետ կունենա21 դեկտեմբերի 2017 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Գորիսի՝ դեպի երկինք խոյացող ժայռերը խորհրդանշող նոր հուշարձան կկառուցվի Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա: Այն Երևան-Գորիս մայրուղու վրա 2000-ականներին կառուցված «Զանգեր» հուշարձանի նոր մատուցումն է, որը կզարդարի քաղաքի արևելյան մուտքը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը պատմեց, որ քաղաքի ամենահին խորհրդանիշը կառուցվել է 1980-ականներին՝ ճարտարապետ Սեվադա Զաքարյանի նախագծով, սակայն քանդվել է անկախացումից հետո: «Գորիսի պատմական շունչն արատացոլող կոթողի փոխարեն նույն վայրում 2000-ականներին կառուցվեց նորը, սակայն այն չընդունվեց գորիսցիների կողմից, քանի որ չուներ հնի խորհուրդը: Հինն ավելի հոգեհարազատ էր բնակիչներին: Անկախ այս հանգամանքից, մենք դեմ ենք որևէ կոթող քանդելուն, այսիսկ պատճառով քաղաքի մյուս մուտքի մոտ որոշեցինք կառուցել նորը՝ հնի ոգով», -ասում է Մենուա Հովսեփյանը: Նրա խոսքով՝ նախագիծը կնպաստի քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը: Նախատեսվում է հուշարձանի մոտ դիտակետ կառուցել, որտեղից կարելի է զմայլվել քաղաքի և բնաշխարի տեսարաններով: Լինելու է նաև հանգստի գոտի: Նոր «Զանգերի» ճարտարապետը նույնպես Սեվադա Զաքարյանն է: Մեզ հետ զրույցում ճարտարապետը հայտնեց, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թվականի հուլիսը: «Գորիսը 2018-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է ճանաչվել: Կանենք ամեն ինչ, որ մինչև ամռանը միջոցառումների մեկնարկը կոթողը պատրաստ լինի», -ասաց Զաքարյանը: Անդրադառնալով նախագծի ճարտարապետական լուծումներին, Սեվադա Զաքարյանն ասաց, որ քարակերտ կոթողն ամբողջությամբ արտացոլելու է Գորիսի քաղաքային կոլորիտը, պատմական շունչը: Նոր «Զանգեր» նախագծի իրականացման ծախսերի 30%-ը հոգում է համայնքապետարանը, 70%-ը՝ քաղաքի բարերարներից մեկը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |