Պետծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրում ևս 265 բնակարան կավելանա

Պետծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրում ևս 265 բնակարան կավելանա

PanARMENIAN.Net - Գործադիրը դեկտեմբերի 21-ի նիստում որոշել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում ավելացնել բնակարանների թիվը 265-ով: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նիստի ընթացքում առաջարկել է փոփոխություններ կատարել ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգում։

«Առ այսօր իրականացվել է 735 բնակարանների ծրագիր, հիմա մենք ավելացնում ենք ևս 265-ը»,- նիստի ընթացքում ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---