ՀՀ ու Ճապոնիան կգործակցեն՝ պահպանելու հնագիտական արժեքները![]() 21 դեկտեմբերի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ և Ճապոնիայի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի ծրագիրը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Գիտահետազոտական կենտրոնի կարևորագույն գործառույթներից են Հայաստանի վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ: Նկատի ունենալով կուտակված հսկայական հնագիտական արժեքների վերականգնման հրատապությունը, ինպես նաև ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու անհրաժեշտությունը՝ Մշակույթի նախարարությունն առաջարկել է Ճապոնական դրամաշնորհի սահմաններում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |