Երկրաշարժ Իրանում. 1 զոհ կա, մոտ 100 տուժած

Երկրաշարժ Իրանում. 1 զոհ կա, մոտ 100 տուժած

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ի երեկոյան 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 97-ը՝ տուժել: Այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի Փրկության և օգնության կազմակերպության ղեկավար Մորտեղ Սալիմին:

Երկրաշարժը տեղի է ունեցել Թեհրանից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Քերեջ քաղաքից 17 կմ հեռավորության վրա: Օջախը 7 կմ խորության վրա:

«Երկրաշարժը զգացվել է Թեհրան, Ալբորզ, Կազվին, Կում, Գիլյան և Մարկազի գավառներում, որի հետևանքով 97 մարդ է տուժել»,-ասել է Սալիմին, գրում է ՌԻԱ Նովոստին Mehr-ի վրա հղումով:

Նա հայտնել է նաև, որ զոհվածը հղի կին է, որը վախեցել է երկրաշարժից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---