Ուկրաինացի փորձագետ. ՀՀ-ն զգալի ամրապնդել է դիրքն աշխարհում![]() 21 դեկտեմբերի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ինտենսիվ աշխարհաքաղաքական գործընթացները փոխում են ուժերի դասավորությունը տարբեր տարածաշրջաններում, տառացիորեն 2-3 տարում որոշ երկրների հաջողվել է լրջորեն ամրապնդել դիրքերը: Այդպիսի հայտարարություն է արել ուկրաինացի մեկնաբան, պատմաբան Եվգենի Սաֆարյանսը AnalitikaUA.net-ին տված հարցազրույցում: Ըստ փորձագետի, Հայաստանն այդպիսի երկրների թվում է: «Արտաքին քաղաքականության ասպարեզում ՀՀ դիրքերի ամրապնդմանը նպաստում է նաև ԵՄ հետ կնքած համաձայնագիրը, որի ստորագրմամբ սկսել է նոր հարթակ ձևավորվել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու համար»,-ասել է Սաֆարյանսը: Անդրադառնալով եվրոպական արժեքների թեմային՝ ուկրաինացի փորձագետը նշել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան աշխարհում շատերին մատնանշեց այն երկրի դերը, որն առաջինն է քրիստոնեույթունը որպես պետական կրոն ընդունել և հանդիսանում է եվրոպական քաղաքակրթության անբաժան մասը: «2018-ին դիրքերի ամրապնդումն էլ ավելի կշեշտվի, քանի որ Երևանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն բազում պետությունների ղեկավարներ»,-հավելել է նա: Մեկնաբանը նաև անդրադարձել է հայ-ուկրաիանական հարաբերություններին՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը չափազանց կարևոր է երկրների համար: Ըստ նրա, Ուկրաինայի և ՀՀ ընդհանուր շահերը ոչ միայն արժեքների ոլորտում են, այլ նաև տնտեսական հարաբերությունների, որի զարգացումը կապրապնդի քաղաքական գործակցությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |