Պատգամավորները 11 անգամ ընդմիջման գնացին. Ինչու և ինչպես բորբոքվեցին կրքերն ԱԺ-ում![]() 21 դեկտեմբերի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության պահանջով 10 անգամ և մեկ անգամ ՀՅԴ-ի պահանջով հայտարարվել է 20 րոպե ընդմիջում: Պատճառը «Ելք» խմբակցության՝ ՀՀԿ-ի հետ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ ծագած թեժ հակասությունն էր: ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ է տալիս սահմանադրական օրենքների քվեարկության ժամանակ 20 րոպե ընդմիջում վերցնել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե ինչու և ինչպես թեժացան խորհրդարանական կրքերը: Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում մթնոլորտը լարվեց, երբ քվեարկության դրվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է նախագծին: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց «Ծառուկյան» խմբակցությանը և նախագծին դեմ բոլոր պատգամավորներին չմասնակցել քվեարկությանը, և քվորում չլինելու պատճառով խոչընդոտել նախագծի ընդունումը: Նախագիծն այնուամենայնիվ դրվեց քվեարկության և չընդունվեց 61 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ընդդիմությունը ծափահարեց: Պարզվում է՝ չէր կարողացել քվեարկել ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը, ում և բացակայող Արփինե Հովհաննիսյանի ձայները գումարվեցին, և նախագիծը հավաքելով անցողիկ ձայներ, ընդունվեց 63 կողմով: ՀՀԿ-ական Մախմուդյանը բացատրեց, որ կոճակը չի աշխատել, այդ իսկ պատճառով էլ չէր կարողացել քվեարկել, ևս մեկ անգամ հայտարարեց, որ կողմ է նախագծին:«Ելք»-ի պատգամավորները սկսեցին գոռգոռալ տեղից: Արա Բաբլոյանն ասաց , որ Արփինե Հովհաննիսյանը բացակա է, բայց իր ձայնի իրավունքը փոխանցել էփաստաթղթով: «Ելք»-ը հայտարարեց՝ որոշումը չի ընդունվել, քվեարկությունը օրինական չէ: Արա Բաբլոյանը հորդորեց շարունակել քվեարկությունը` հայտարարելով որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, և հաջորդ հարցը դրվեց քվեարկության: «Ելք»–ի պատգամավորները սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին: «Ելքը» լքեց նիստերի դահլիճը: «Գնում են, բարի ճանապարհ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Դեկտեմբերի 21-ին ԱԺ վերջին արտահերթ նիստը մեկնարկեց նախագծի շուրջ նախօրեին տեղի ունեցած միջադեպի քննարկմամբ: «Ելք» խմբակցության մի շարք պատգամավորներ հանդես եկան քննադատող ելությոներով: Տեսնելով, որ ԱԺ մեծամասնությունը տեղի չի տալիս նախագծի վերաբերյալ իրենց պնդումներին, ձգձգեց քվեարկությունն 10 անգամ: Վերջին 11-րդ ընդմիջումը պահանջեցՀՅԴ-ն: Վարման կարգով ձայն խնդրեց գեներալ, ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Ալո... Սիրելի ժողովուրդ, Ազգային ժողով, արեք չկռվենք, դեմներս Նոր տարի է, Նիկոլ ջան, ապրես, վաղուց էսքան իրար չէինք տեսել, մեր գործը մինչև ժամը վեցն ա, ինչի՞ ենք կռվում՝ չգիտեմ: Պատգամավորի ելույթից հետո պատգամավորների մի մասը ծափահարեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանըհայտարարեց փակված: Հնչեց ՀՀ օրհներգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |