Բիթքոինի փոխարժեքը կտրուկ նվազել է

Բիթքոինի փոխարժեքը կտրուկ նվազել է

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը մեկ օրում նվազել է 16 տոկոսով: Դեկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 10:30-ի տվյալներով բիթքոինի փոխարժեքը 14.304 դոլար է: Այդ են վկայում CoinMarketCup պորտալի տվյալները:

Մինչդեռ, դեկտեմբերի 17-ին բիթքոինի փոխարժեքը 20.000 դոլար էր: Այսպիսով, ռեկորդային ցուցանիշի համեմատ բիթքոինի փոխարժեքը էժանացել է 30 տոկոսով:

Այլընտրանքային կրիպտոարժույթը՝ Bitcoin Cash-ն էժանացել է 30 տոկոսով, մինչև 2536 դոլար:

Համաշխարհային բոլոր կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան հասել է 500 մլրդ դոլարի: Ըստ Coinmarketcap.co-ի, դա տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 13-ի գիշերը: Հաշվի է առնվել ավելի քան 1300 կրիպտոարժույթի արժեք, որոնց համախառն արժեքը կազմել է 506 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---