Apple-ին դատի են տվել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար22 դեկտեմբերի 2017 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի բնակիչը դատի է տվել Apple-ին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է,. որ նվազեցրել է հին iPhone-ների արտադրողականությունն առանց օգտատերերի իմացության: Հայցվորը պահանջում է, որ նման գործելաոճը կասեցվի, իսկ իրեն փոխհատուցում վճարվի: Ըստ iPhone 7-ի սեփականատեր Շտեֆան Բոգդանովիչի, հին սմարթֆոնների արտադրողականությունը նվազեցվում է կորպորացիայի շահույթն ավելացնելու և նոր մոդելների սմարթֆոնների գնորդների թիվն ավելացնելու համար: Այդ գործառույթը ներմուծվել է առանց օգտատերերի իրազեկման, պնդում է Բոգդանովիչը, գրում է Lenta.ru-ն 9to5mac-ի վրա հղումով: Հայցում հաշվի չի առնվում այն փաստը, որ ժամանակի հետ լիթիումաիոնային մարտկոցները մաշվում են, որը որոշակի պայմամններում հանգեցնում է սարքի անջատմանը՝ պաշտպանելով էլեկտրոնային բաղադրիչները: Բոգդանովիչից հետո նմանատիպ պահանջներով դատարան է դիմել նաև Չիկագոյի 5 բնակիչ: Apple ընկերությունն արձագանքել է հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցնելու մեղադրանքներին՝ խոստովանելով, որ միտումնավոր է նվազեցնում պրոցեսորների տակտային հաճախականությունը: Դեկտեմբերի 11-ին Reddit-ում նկատեցին, որ հին այֆոնները սկսում են ավելի արագ աշխատել մարտկոցը փոխարինելուց հետո: Օգտատերերը եկել են եզրակացության, որ Apple-ը միտումնավոր է նվազեցրել հին iPhone արտադրողականությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է ԱԳՆ. ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում |