Նախարար. ՀՀ-ից էլէներգիայի արտահանումը կաճի առնվազն 3 անգամ![]() 22 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի՝ Իրանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգետիկական միջանցքի դերը կմեծանա՝ առնվազն 3 անգամ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ, էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում այս մասին ասել է նախարար Աշոտ Մանուկյանը: Անդրադառնալով 2017-ի ձեռքբերումներին՝ նախարարը նշել է նաև, որ Հայաստանում շահագործման է հանձնվել արտադրական նշանակության առաջին երեք արևային կայանը, և ընդհանուր առմամբ, տեղադրվել է 128 արևային ֆոտովոլտային կայան: «ՌԴ-ի տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցներով մեկնարկել է հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Արդյունքում կապահովվի արտադրական հզորությունների 10%-ի ավելացում: Ամերիկյան General Electric ընկերության հետ գործակցությամբ Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքների արդյունքում գործող էներգաբլոկի արտադրական հզորությունները կավելանան 7 ՄՎտ-ով, 1%-ով կբարձրանա ՕԳԳ-ն, կնվազի վառելիքի տեսակարար ծախսը: Մինչև 53% ՕԳԳ է ակնկալվում ունենալ շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման արդյունքում», - ասել Աշոտ Մանուկյանը: Նախարարը նշել է նաև, որ իրականացված ծրագրերի արդյունքում ակնկալվում է փոխել էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը: Սեփական վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման կառուցվածքում կհասցվի 50%-ի, գազային կայանների կողմից միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը կկրճատվի ավելի քան 20%-ով, զգալիորեն կավելանա միջուկային էներգիայի տեսակարար կշիռը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |