ՀՀ-ն 88-րդն է Forbes-ի գործարար միջավայրի ամենամյա վարկանիշում![]() 22 դեկտեմբերի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Forbes ամսագրի գործարար միջավայրի ամենամյա վարկանիշում զբաղեցրել է 88-րդ տեղը 153 երկրի շարքում: Զեկույցի համաձայն՝ Հարավային Կովկասում ՀՀ-ն գրանցել է ամենաբացասական ցուցանիշը: Վրաստանը վարկանիշում 52-րդն է, իսկ Ադրբեջանը՝70-րդը: Թուրքիան զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, Իրանը՝ 100-րդը: Վարկանիշը կազմելիս դիտարկվում է երկրում բիզնեսով զբաղվելու 15 նախադրյալ՝ հարկային միջավայր, կոռուպցիոն ռիսկեր, ենթակառուցվածքներ, սեփականության իրավունք, քաղաքական համակարգ, շուկայի հնարավորություններ և այլն: «Խորհրդային կենտրոնական պլանային տնտեսական համակարգում Հայաստանը զարգացրել էր ժամանակակից արդյունաբերական ուղղությունը՝ քույր հանրապետություններին էներգիայի դիմաց մատակարարելով մեքենաշինական գործիքներ, պահեստամասեր, տեքստիլ: Հայաստանն այժմ ունի առևտրի համար երկու բաց սահման՝ Իրանի և Վրաստանի հետ»,- ասվում է զեկույցում: ՀՀ -ն բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել էր իր դիրքերը Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018» վարկանիշում: 2017-ին երկիրը 47-րդ հորիզոնականում էր՝ 2016-ի 38-ի համեմատ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |