Fitch-ը պահպանել է բացասական կանխատեսումը 2018-ին Ադրբեջանի բանկային համակարգի համար![]() 22 դեկտեմբերի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը 2018-ի համար պահպանել է Ադրբեջանի բանկային հատվածին առնչվող բացասական կանխատեսումը: «Գործակալությունը վերանայել է Ղազախստանի և Բելառուսի բանկային հատվածի համար արված կանխատեսումը՝ բացասականից հասցնելով կայունի: Սակայն Ադրբեջանի պարագայում այդ կանխատեսումը մնում է բացասական»,-ասվում է գործակալության զեկույցում, գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Ըստ գործակալության, բացասական կանխատեսումն Ադրբեջանի պարագայում կապված է «ակտիվների քանակի վրա մշտական ճնշման հետ»: Fitch-ը նշում է, որ թեև 2017-ին Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել խոշոր բանկերի խնդիրները լուծելու համար և ավարտվում է, մասնավորապես, Ադրբեջանի միջազգային բանկի վատ վարկերի գնման գործընթացը, այնուամենայնիվ վարկատուներից շատերը միևնույն է՝ պետք է ավելացնեն միջոցները վերաձևակերպած և արժութային խոշոր պորտֆելների դեպքում: Նշվում է, որ նմանատիպ հանգամանքներում Ղազախստանի միջին չափերի բանկերը պետական աջակցություն ստացան այդ խնդրի լուծման համար, սակայն Ադրբեջանում վարկատուները հաճախ են կախված մնում նորմատիվ սահմանափակումներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |