«ՍԿԱ-Խաբարովսկի» և «Անժիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն առաջիկայում կգլխավորի «Լուչ-Էներգիա» ակումբը: Մինչ այդ նա աշխատում էր Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացավ հոկտեմբերին:
Մասնագետն արդեն իսկ աշխատել է Վլադիվոստոկի այդ թիմի հետ 2013/14թթ.: Այն ժամանակ «Լուչ-Էներգիան» Գրիգորյանի ղեկավարությամբ 8-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում, հայտնում է Championat.com-ը:
Ներկա դրությամբ «Լուչ-Էներգիան» Ֆուտբոլի ազգային լիգայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ թիմին միայն 1 միավոր է անջատում լիգայից դուրս մնալուց: