Philips Lighting-ը ՀՀ-ում կարող է արտադրություն հիմնել

Philips Lighting-ը ՀՀ-ում կարող է արտադրություն հիմնել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրականության հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Philips Lighting-ը ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերի արտադրության ոլորտում առաջատար ընկերություններից է:

Կարեն Կարապետյանը կարևորել է Philips Lighting-ի հետ գործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ:

Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting- ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:

Կարապետյանն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---