Բելառուսն օրինականացրել է բիթքոինը![]() 22 դեկտեմբերի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրինականացրել է կրիպտորաժույթները՝ ստորագրելով «Թվային տնտեսության զարգացման մասին» հռչակագիրը: Փաստաթղթով պաշտոնապես թույլատրվում են կրիպտորաժույթի բոլոր տեսակները, մայնինգն ու գործողությունները, հայտնում է Lenta.ru-ն: «Փաստորեն Բելառուսն աշխարհում առաջին պետությունը կդառնա, որը լայն հնարավորություններ կստեղծի բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման համար: Մենք բոլոր շանսերն ունենք իրավասության տարածաշրջանային կենտրոն դառնալու այդ ոլորտում»,-հայտարարել է Լուկաշենկոն: Մինչև 2023թ. տոկենների մայնինգը, ստեղծումը, ձեռքբերումն ու օտարումը չի հարկվի: Հռչակագրի հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն հրապարակումից 3 ամիս անց: Միմչդեռ աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը մեկ օրում նվազել է 16 տոկոսով: Դեկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 10:30-ի տվյալներով բիթքոինի փոխարժեքը 14.304 դոլար էր: Դեկտեմբերի 17-ին բիթքոինի փոխարժեքը 20.000 դոլար էր: Համաշխարհային բոլոր կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան հասել է 500 մլրդ դոլարի: Ըստ Coinmarketcap.co-ի, դա տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 13-ի գիշերը: Հաշվի է առնվել ավելի քան 1300 կրիպտոարժույթի արժեք, որոնց համախառն արժեքը կազմել է 506 մլրդ դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |