Սումգաիթյան իրադարձություններն Ադրբեջանի 70-ամյա հակահայկական քաղաքականության տրամաբանական դրսեւորումը դարձան28 փետրվարի 2008 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Սումգաիթյան իրադարձություններն Ադրբեջանի 70-ամյա հակահայկական քաղաքականության տրամաբանական դրսեւորումը դարձան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Սակայն նույնիսկ այդ դեպքում Սումգաիթում կատարվածը գործնականում անհնար է ընկալել որպես նորմալ, նույնիսկ պետական քարոզչության հետեւանքով չարացած մարդկանց, գործողություններ: Ելնելով այդ հանցագործությունների զանգվածային բնույթից, ինչպես նաեւ Ադրբեջանի բնակչության մյուս մասի լուռ հավանությունից` կարելի է հետեւյալ եզրակացությանը հանգել` ադրբեջանական ժողովուրդը հիվանդ է եւ լրջորեն է հիվանդ: Իսկ ադրբեջանական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ հմտորեն ուռճացնում է «ամբոխի սիմպտոմը» թուրք քաղքենու առանց այդ էլ բորբոքված ուղեղում»,-ասել է հայ քաղաքագետը: Միեւնույն ժամանակ Լ.Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է, որ 1988 թ. նոյեմբերի սկզբին երիտասարդ հայրենասերների մի խումբ Իգոր Մուրադյանի («Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկը) գլխավորությամբ դիմել էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, առաջարկելով Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նստաշրջանում ընդունել բանաձեւի նախագիծ, որով Սումգաիթում կատարված իրադարձությունները կճանաչվեին Ցեղաասպանություն: «Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կոմիտեն զբաղված էր առավել կարեւոր խնդիրներով` «Հայաստանը հարկավոր է ժողովրդավարացնել»: Հայրենասերների գնալով համառ դարձող պահանջները նոյեմբերի 4-ին ավարտվեցին ծեծկռտուքով այն ժամանակ դեռեւս Թատերական հրապարակում: «Ղարաբաղ» կոմիտեն մերժեց այդ առաջարկը, Հայաստանի ԳԽ-ն չքննարկեց այդ հարցը, իսկ նույն 1988 թվականի նոյեմբերի 21-ին Ադրբեջանում սկսվեցին հայերի զանգվածային սպանությունները, ջարդերն ու արտաքսումը առանց բացառության բոլոր հայաբնակ վայրերից: Անպատիժ մնացած հանցագործությունն անխուսափելիորեն ռեցիդիվ է առաջացնում, իսկ չդատապարտված ոճրագործությունը (նույնիսկ զոհի կողմից) վերաճում է զանգվածային փսիխոզի,-ընդգծել է քաղաքագետը: Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29 ադրբեջանական Սումգաիթ քաղաքում կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր եւ կոտորած: Ըստ պաշտոնական տվյալների, սպանվեց 32 մարդ, իսկ քաղաքի ողջ հայ բնակչությունը` շուրջ 15 հազար, փրկվեց, փախչելով Հայաստան, որտեղ նրանց մեծ մասը զոհվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում |