Ռուսաստանյան նոր ավիափոխադրողը դեպի ՀՀ չվերթներ կիրականացնի23 դեկտեմբերի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Վերջերս հիմնադրված ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է 2018 թվականին չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ, այս թվում Հայաստան: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ընկերության ռազմավարական զարգացման գծով տնօրեն Դմիտրի Զվոնարևը: 2017 թվականի սեպտեմբերին ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ուդոդն առաջարկել էր լրացնել Դաշնության օդային օրենսգիրքը՝ ԵԱՏՄ երկներ թռիչքներ իրականացնելու թույլատվության նպատակով: Համաձայն օրենսգրքի՝ նոր հիմնադրված ավիաընկերությունը միջազգային չվերթներ իրականացնելու համար պետք է ներքին չվերթներ իրականացնի երկրում առնվազն երկու տարի: ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը հայտնել է, որ օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշում է ընդունվել: «Այժմ մենք կարող ենք մեզ համարել միջազգային ավիափոխադրող՝ սահմանափակ աշխարհագրությամբ: Մենք կարող ենք չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան: Արդեն սկսել ենք միջազգային չվերթների նախապատրաստական աշխատանքները, և պլանավորում ենք թռիչքների մեկնարկը տալ 2018-ին», - ասել է Դմիտրի Զվոնարևը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |