Ռաուլ դե Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման հարցում28 փետրվարի 2008 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քորչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով Հայաստանում Եվրահանձնաժողովի մշտական առաքելության հիմնումը, Հանրապետության նախագահը ողջունել եւ հաջողություն է մաղթել նորանշանակ ղեկավարին: Եվրամիության հետ հարաբերությունները գնահատելով արդյունավետ, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ նշել է, որ տեսանելի են դրանք ընդլայնելու հնարավորությունները: Դեսպան դե Լուցենբերգերի խոսքով, Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ: Այդ առումով նա առանցքային է համարել նոր հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումների վերաբերյալ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |