Իլոն Մասկը էլեկտրամոբիլ կուղարկի Մարսի ուղեծիր![]() 23 դեկտեմբերի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - էլեկտրամոբիլ արտադրող առաջատար Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը Instagram-ի իր էջում հրապարակել է Tesla Roadster մեքենայի լուսանկարը, որը մտադիր է Մարս ուղարկել։ «Կարմիր մեքենա՝ կարմիր մոլորակի համար». այսպես է Մասկը վերնագրել լուսանկարը: «Նոր հրթիռների թռիչքների փորձարկումների ընթացքում որպես բեռ սովորաբար օգտագործվում է բետոնե կամ պողպատե բլոկ, ինչը շատ ձանձրալի է։ Իհարկե, այն ամենն ինչ ձանձրալի է՝ վատն է: Ուստի մենք որոշեցիք ուղարկել մի ինչ-որ ինքնատիպ բան: Բեռը կլինի օրիգինալ Tesla Roadster-ը», - գրում է Մասկը: Նա հայտնում է նաև, որ Մարսի ուղեծիր ուղարկվող մեքենայի մեջ հնչելու է Դեվիդ Բոուի Space Oddity երգը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |