Հայ-ադրբեջանական «տոլմայի պատերազմների» մասին կատակերգություն կնկարահանվի![]() 23 դեկտեմբերի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում սերիալ է նկարահանվելու հայ, ադրբեջանցի և վրացի երեք ուսանողի մասին, որոնք պատահականորեն հայտնվել են բեռլինյան մեկ բնակարանում և ստիպված են ապրել ու սովորել միասին: Այս մասին գրում է BBC-ն: Սերիալի հեղինակներից Օլիվեր Մյուսերի խոսքով՝ սցենարն արդեն պատրաստ է: Սերիալի նախնական անունը կլինի Dolma Diaries: Այն ընտրված է, հաշվի առնելով հայերի ու ադրբեջանցիների մշտական վեճը տոլմայի պատկանելության մասին։ Հումորային սերիալի առաջին եթերաշրջանը կտեղադրվի YouTube-ում 2018 թվականին: «Վերնագրի ընտրության հարցում, բոլոր այն վեճերից՝ տարածքային, խոհանոցային, պատմական և այլն, որոնք ունեն հայերն ու ադրբեջանցիները, մենք որոշեցինք ընտրել հենց խոհանոցայինը», -ասում է Օլիվեր Մյուսերին: 2017-ի դեկտեմբերին տոլմայի պատրաստման բաղադրատոմսը նույնպես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Կազմակերպությթւնն ընդգրկել էր ճաշատեսակի պատրաստման ադրբեջանական բաղադրատոմսը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |