ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Ադրբեջան եւ Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Սլավոնական համալսարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը` հայ եւ ռուս գործարարների հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Երեւանում Արդյունաբերողների եւ ձեռներեցների միջազգային կոնգրեսի խորհրդի ընդլայնված նիստի շրջանակներում: Նրա խոսքերով` «այսօր Ռուսաստանի էներգետիկները հասկանում են, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ»: «Մենք հնարավորություն ունենք Թուրքիա արտահանել 400 մՎտ էլեկտրաէներգիա»,- ասել է Դարբինյանը: Նրա խոսքերով` Ադրբեջան նույնպես կարելի է արտահանել 300 մՎտ էլեկտրաէներգիա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---