«Բորուսիայի» տնօրեն․ Մխիթարյանի վերադարձը երևակայությունների ժանրից է![]() 25 դեկտեմբերի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոախիմ Վացկեն հերքել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նախկին ակումբ վերադառնալու հնարավորությունը։ «Ես բոլորից լավ գիտեմ նրա տրանսֆերի մանրամասները։ Նրա վերադարձը կարելի է պատկերացնել միայն շատ վառ երևակայություն ունենալու դեպքում», - ասել է նա Bild am Sonntag-ին։ Ըստ շրջանառվող լուրերի, Մխիթարյանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր» վարձավճարի հիմունքներով։ Իտալական ակումբն ունի հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու ցանկություն, սակայն չի կարող անել դա՝ ֆինանսական «ֆեյր-փլեյի» կանոններից ելնելով։ Ակումբը չի կարող դուրս գալ ՈՒԵՖԱ հաստատած ծախսերի նորմատիվից: Համաձայն ՈՒԵՖԱ կանոնակարգի, 2015/2016, 2016/17 և 2017/18 շրջաններում եվրոպականակումբների ծախսերը չեն կարող գերազանցել եկամուտներն ավելի քան 5 մլն եվրոյով, իսկ նրանց կուտակված պարտքը չպիտի գերազանցի 30 մլն եվրոյի շեմը։ Ըստ Transfermarkt-ի, Մխիթարյանը գնահատվում է 35 մլն եվրո։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |