Իրանի նախագահն այցելել է զոհված հայ զինվորների ընտանիքներին![]() 25 դեկտեմբերի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զոհված հայ զինվորների ընտանիքներ է այցելել: Այս մասին գրում է իրանական IRNA գործակալությունը: Գեորգեքեշիշ և Շահմիրյան ընտանիքների հայրերը նահատակվել են 1980-88 թվականների Իրան-իրաքյան պատերազմում: «Ես հույս ունեմ, որ Քրիստոսի պատվիրանները կարող են առաջնորդել մարդկությանը դեպի խաղաղություն և համերաշխություն: Ամբողջ Իրանի ժողովուրդը պաշտպանում է մեր նահատակների թափված արյունը, որոնք անձնազոհության գնով պաշտպանեցին իրենց հայրենիքը», -ասել է երկրի առաջնորդը: Ռոհանին ասել է նաև, որ Իրանի կրոնական և ազգային խմբերը միշտ միասին են դիմագրավում երկրի մարտահրավերներին: «Քրիստոնյաները և մուսուլմանները շատ են հալածվել ահաբեկիչների կողմից Իրաքում, Սիրիայում և Լիբանանում: Քրիստոնյաները և մուսուլմանները պետք է հիմա առավել քան երբևէ օգնեն միմյանց այսպիսի իրավիճակում»,- ասել է Հասան Ռոհանին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |