ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ ծառայողական պարտականությունների կատարմանը խանգարող ցանկացած փորձ կպատժվի28 փետրվարի 2008 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որոնք հանրահավաք են անցկացնում Երեւանի Ազատության հրապարակում, չխոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների օրինական գործունեությանը: «Նախօրեին ուշ երեկոյան ապօրինի հանրահավաքի մասնակիցները հարձակվել են ՀՀ ԱԱԾ երկու աշխատակիցների վրա, ներկայացնելով նրանց որպես «սադրիչներ»: Ավելի ուշ ԱԱԾ աշխատակիցները ազատ են արձակվել»,-ասվում է ԱԱԾ մամլո ծառայության հայտարարության մեջ: ԱԱԾ-ում հավաստիացրեցին, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը շարունակում են կատարել օրենքով սահմանված պարտականությունները: «Մենք զգուշացնում ենք որոշ «տաք գլուխների», որ ծառայողական պարտականությունների կատարմանը խանգարող ցանկացած փորձ կպատժվի օրենքով սահմանված կարգով»,-ասվում է հայտարարության մեջ: «Հայաստանի ԱԱԾ-ն կատարելով օրենքով վերապահված գործունեությունն, ուղղված սահմանադրական կարգի պահպանմանն ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, հայտարարում է, որ ԱԱԾ-ի աշխատակիցների շնորհիվ վերջին օրերին ապօրինի հանրահավաքի ծայրահեղականորեն տրամադրված մասնակիցներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, թունավոր եւ պայթուցիկ նյութեր: Այդ առնչությամբ ԱԱԾ քննչական վարչությունում վեց անձանց հանդեպ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 300 հոդվածով` պետական իշխանության ուզուրպացիա»,-ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ դա վկայում է այն մասին, որ «ԱԱԾ-ն գործում է միայն ի շահ մեր ժողովրդի, ապահովելով նաեւ հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը»,-հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |