2017-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկի անունները հայտնի են![]() 25 դեկտեմբերի 2017 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին քաղաքացիների SMS քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կարծիքների վերլուծության արդյունքում ընտրվել են 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկները: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը: Լավագույնների թվում են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը և Տիգրան Կիրակոսյանը: Համաձայն նոր կանոնակարգի՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա, բոլորը հաղթող են: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |