Ռուսաստանում ուզում են պակասեցնել օղու թնդությունը26 դեկտեմբերի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում առաջարկել են նվազեցնել օղու նվազագույն թնդությունը մինչև 37,5 աստիճան: Ուղղումներն ուժի մեջ կմտնեն 2018-ի հուլիսի 1-ից: Դա արվում է օրենքի և ԳՕՍՏ-ի միջև հակասությունը հանելու համար: «Էթիլային սպիրտի արտադրության և շրջանառության պետական կանոնակարգման…» մասին օրենքում ասվում է, որ օղին դա ըմպելիք է, որն արտադրվում է 38–56% թնդության էթիլային սպիրտի հիման վրա, գրում է «Իզվեստիան»: Օրենքի ուժով թնդությունը նվազեցնելու շնորհիվ ՌԴ-ում կարող է «նոր» օղի հայտնվել: Այն անսովոր համ կունենա, կարծում է Դաշնային և ռեգիոնալ շուկաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը: «3 տարի առաջ կտիվորեն արտադրվում էր ամենաթույլ՝ 37,5 աստիճանի օղի, ինչը թույլ է տալիս տնտեսել սպիրտը: Ընդ որում, այն հսկայական պահանջարկ ուներ նոր համի շնորհիվ: Խմիչքն ավելի փափուկ էր դարձել: Արտադրողները պնդում էին, որ այդպիսի ոգելիցից արբեցումն ավելի երկարաժամկետ է, քան օղու դասական տարբերակի դեպքում»,-ասել է Դրոբիզը: Նա հավելել է, որ խմիչքի ինքնարժեքը նույնպես կփոխվի սպիրտի ավելի նվազ քանակի, հետևաբար, ավելի ցածր հարկերի շնորհիվ: Օղու թնդության հարցում ռուսների նախապատվությունը կախված է բնակության շրջանից: Մոսկվաբնակներն, օրինակ, գերադասում են 40% օղի, իսկ ավելի ցուրտ շրջաններում նախապատվությունը տալիս են ավելի թունդ տարբերակին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |