ԱԱ-ում ՌԴ հոկեյի հավաքականը եզակի կլինի՝ թիմում 3 հայազգի խաղացող կա26 դեկտեմբերի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի կազմը, որը մասնակցելու է դեկտեմբերի 26-ին ամերիկյան Բաֆալոյում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Այս հավաքականը եզակի է նրանով, որ թիմի կազմում 3 հայազգի խաղացող կա, գրում է Մայրցամաքային հոկեյի լիգայի պաշտոնական կայքը: Հավաքականի կազմում են ընդգրկված Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլոդյանը և Անդրեյ Ալտինբարմակյանը: Մարզիչը հետևյալ կերպ է բաշխել հայազգի հոկեիստներին: Հիմնական սպառնալիքը հակառակորդի համար կբխի առաջին օղակից՝ Ալտինբարմակյան, Մալցև, Փոլոդյան: Մանուկյանը, Սվեչնիկովը և, հավանաբար, Մարսել Շոլոխովը կընդգրկվեն երրորդ եռյակում: Երկրորդ եռյակում են Կանադայում հանդես եկող Սոկոլովը, Ռուբցովն ու Աբրամովը: ՌԴ Հոկեյի երիտասարդական հավաքականի հայազգի հոկեիստներն ավելի վաղ օգնեցին հավաքականին փայլուն հաղթանակ տանել Կանադայի հանդեպ: Ռուսական լրատվամիջոցներից շատերը հոկեիստների Մանուկյան-Փոլոդյան դուետը «հայկական պոկեր» են անվանում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |