Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին26 դեկտեմբերի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևին: Նրան բերման են ենթարկել ոստիկանության Նարիմանովի շրջանի վարչության 17-րդ բաժանմունք, գրում է contact.az-ը: Ձերբակալության մասին հայտնել է նախկին նախարարի եղբայրը՝ Ռահաբ Գազիևը: «Ինձ զանգահարեցին 17-րդ բաժնից և ասացին, որ եղբայրս այնտեղ է պահվում»,-ասել է նա: Գազիևի ձերբակալության պատճառների մասին ոչինչ չեն ասել: Իրավապաշտպանները, որոնք հավաքվել էին ոստիկանության բաժանմունքի մոտ, կարծում են, որ Ռագիմ Գազիևին կարող էին ձերբակալել նախօրեին youtube-ի Kanal-13 համացանցային հեռուստատեսության եթերում Իլհամ Ալիևի և նրա հոր՝ Հեյդար Ալիևի, հասցեին կոշտ քննադատության համար: Իրավապահ մարմինները ոչ մի տեղեկություն չեն տրամադրում Գազիևի ձերբակալության մասին: Ռագիմ Գազիևը եղել է Ժողովրդական ճակատի վարչության կազմում 1989-ին: 1992-ի մարտից մինչև 1993-ի փետրվարը Ռագիմ Գազիևը զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |