Մաշկովը՝ Դիշդիշյանի և Հովհաննիսյանի մասին. Մեծ երջանկություն է, երբ յուրային մարդկանց ես գտնում

Մաշկովը՝ Դիշդիշյանի և Հովհաննիսյանի մասին. Մեծ երջանկություն է, երբ յուրային մարդկանց ես գտնում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ժողովրդական դերասան Վլադիմիր Մաշկովը պատմել է պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի և Կարեն Հովհաննիսյանի նոր ծավալուն կինոնախագծի՝ «Պղնձե արևը» բազմասերիանոց ֆիլմի և իր դերի մասին:

«Ինձ համար թանկ և սրտիս մոտ ռեժիսորն ու երկու պրոդյուսեր հրավիրեցին ինձ մասնակցելու նախագծին: Խոսքս Տիմուր Վայնշտեյնի, Ռուբեն Դիշդիշյանի և Կարեն Հովհաննիսյանի մասին է: «Ես նրանց շատ վաղուց եմ ճանաչում, գործնականում իմ ամբողջ կյանքն ու փոփոխությունները նրանց հայացքի ներքո են անցել: Ինձ համար մեծ երջանկություն է, ընդհանրապես, շատ հազվագյուտ է լինում, երբ գտնում ես յուրային մարդկանց: Մի ռեժիսորի, որը կհասկանա քեզ և բազում նոր ու հետաքրքիր բաներ կառաջարկի: Դերասանի համար միայնակ լինելը շատ ձանձրալի է, նա կարող է մոլորվել: Անպայման կողմնակի հայցքի պետք է լինի, որը կառաջարկի այն, ինչի մասին դու դեռ չես էլ հասցրել մտածել»,-ասել է Մաշկովը ՆՏՎ-ին տված հարցազրույցում:

«Պղնձե արևը» բազմասերիանոց ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1991-ին միջինասիական հեռավոր մի գյուղում, որտեղ քաղաքացիական պատերազմ է բռնկվում: Խառնաշփոթի և խուճապի պատճառով մեծ զորամասի տարհանման ժամանակ զինվորական նվագախմբի անդամներին մոռանում են: Իրականում քաղաքացիական «զինծառայողները» դառնում են ավանի բնակիչների և հիդրոշինարարների միակ պաշտպանությունը:

Մաշկովը ֆիլմում կատարում է գլխավոր դերը՝ նա մարմնավորել է երաժշտական վաշտի դիրիժորի կերպարը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---