Մալաթիայում գյուղացին 2000 տարվա կարաս է գտել26 դեկտեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա նահանգի Դողանշեհիր գավառի բնակիչներից մեկն իր տան այգում 2000 տարվա հռոմեական շրջանի կարաս է գտել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը: Գյուղացին այգին ջրելիս է եղել, երբ նկատել է, որ ջուրը լցվում է ինչ-որ անցքի մեջ: Նա հետաքրքրությունից դրդված սկսել է փորել հողը և հայտնաբերել է հսկա կարասը: Այն ունի 135 սմ երկարություն, 92 սմ լայնություն և 54 սմ տրամագիծ: Նահանգի մշակույթի և տուրիզմի հարցերով զբաղվող վարչության մասնագետները դուրս են բերել կարասը հողի տակից: Այն այժմ գտնվում է վարչության պաշտպանության ներքո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը |