Ժայռամագլցում Դիլիջանի շուրջ և դաշնամուր առանց ստեղնաշարի. «ՕՍՄ» հիմնադրամի հաղթող ծրագրերը![]() 26 դեկտեմբերի 2017 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը (Awesome Foundation Yerevan) հայտարարել է 2017թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների հաղթող երկու ծրագրերը: Նոյեմբեր ամսվա հաղթող ծրագիր է ճանաչվել Դանիել Ռումեանի «Ժայռամագլցում Դիլիջանի շուրջ» նախագիծը։Այս նախագծի նպատակն է ավելացնել ժայռամագլցման արահետները Դիլիջանում` թե՛ սկսնակների, և թե՛ փորձառու ժայռամագլցողների համար՝ նոր թափ հաղորդելով Հայաստանում ժայռամագլցման զարգացմանը։ Դեկտեմբեր ամսվա հաղթող է ճանաչվել Օրբել Խաչատրյանի «Ամանօրյա անակնկալ՝ դաշնամուր առանց ստեղնաշարի» նախագիծը: Առանց ստեղների դաշնամուրն իրենից ներկայացնում է գեղեցիկ դիզայնով արկղ, որն ունի դատարկ տարածություն, որտեղ ձեռքի շարժումից արձակվում են նոտաներ` կախված ձեռքի դիրքից և տեղակայումից։ Դաշնամուրն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ և շուտով այն կտեղադրվի հասարակական վայրում՝ մարդկանց ուրախ տրամադրություն պարգևելու նպատակով, նշվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Ծրագրերից յուրաքանչյուրը կստանա 1000-ական դոլար. գումարը կուղղվի ծրագրերի իրականացմանը: «ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |